ԱՄՆ Պետդեպարտամենտ. 2007 թվականին Հայաստանից ԱՄՆ են տեղափոխվել շուրջ հազար հոգի

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2007թ. օտարերկրացիներին տրված ներգրաղթի եւ սովորական մուտքի արտոնագրերի քանակի վերաբերյալ տվայլները: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում եղել են 6, 4 մլն օտարերկրացիներ, ներգաղթել են եւս 434 հազարը:



Ըստ զեկույցի, Հայաստանից ԱՄՆ-ն են արտագաղթել շուրջ 1 հազար մարդ, որպես զբոսաշրջիկ այցելել են 4, 2 հազար մարդ: Ադրբեջանի համար այդ համամասնությունն այդպիսին ` 0-էմիգրանտներ, 3,1 հազար զբոսաշրջիկներ, Վրաստանի համար` 444 եւ գրեթե 4,8 հազար, Ռուսաստանի համար` 4 329 եւ 137.2 հազար:



Վիճակագրությունը ցույց է տալիս, որ «Էմիգրանտների թիվը հետխորհրդային պետություններից կայուն կերպով նվազում է վերջին հինգ տարիներին: Հիմնականում նախկին ԽՍՀՄ-ից ԱՄՆ արտագաղթոներն այդպես են վարվել ընտանիքների հետ միավորվելու պատճառով:



Բոլորից շատ մարդ է արտագաղթել ԱՄՆ Մեքսիկայից` 53,4 հազար մուտքի արտոնագիր, Ֆիլիպիններից` 42, 6 հազար եւ Չինաստանից` 32,4 հազար, հաղորդում է Washington ProFile-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---