ԵՄ-ն ևս 3 մլրդ եվրո կհատկացնի Թուրքիային փախստականների համար30 հունիսի 2018 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության երկրները պայմանավորվել են ևս 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային փախստականների մասին համաձայնագրի շրջանակում: 2 մլրդ եվրոն այդ գումարից կտրամադրվի ԵՄ բյուջեից, իսկ 1 մլրդ եվրոն՝ անդամ երկրների անդամավճարներից, որոնց չափը կախված է ԵՄ ազգային համախառն եկամուտում նրանց չափաբաժնից: ԵՄ ֆինանսավորման շնորհիվ, սիրիացի փախստականները Թուրքիայում օգնություն են ստանում և ապահովվում անհրաժեշտ պարագաներով, նաև կրթություն ստանում, ասել է Բուլղարիայի ֆինանսների փոխնախարար Մարինելլա Պետրովան, գրում է Deutsche Welle-ն: Անկարայի և Բրյուսելի համաձայնագիրը, որով Թուրքիան պետք է փակի փախստականների ճանապարհը դեպի Եվրոպա, ուժի մեջ է մտել 2016-ի մարտին: ԵՄ-ն խոստացել է Անկարային 6 մլրդ եվրո հատկացնել այդ կարիքների համար, մասնավորապես, փախստականների համար հիվանդանոցներ և դպրոցներ կառուցելու համար: Միևնույն ժամանակ համաձայնեցված 26 նախագծից կյանքի է կոչվել կեսից էլ պակասը, իսկ նախագծերի մի մասը դեռ չի էլ մեկնարկել: Հունիսի 27-ին ԵՄ Խորհուրդը հայտարարել է Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կասեցնելու մասին: Հայտարարությունն արվել է Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտրություններում հաղթելուց 2 օր անց:Էրդողանը նախագահական ընտրություններում ստացել է ընտրողների քվեների 52,5 տոկոսը: Նրա մերձավոր մրցակից ընդդիմադիր Մուհարեմ Ինջեն ստացել է քվեների 31,5 տոկոսը: Արևմուտքը քննադատեց Թուրքիայում օրենքի գերակայությունից նահանջը, մարդու իրավունքների և ազատ կարծիք հայտնելու հետ կապված իրավիճակը, լրագրողների, իրավապաշտպանների ու գիտնականների հալածանքները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |