Ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել երևանյան ակումբներում և փաբերում30 հունիսի 2018 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել երևանյան մի շարք փաբերում և ակումբներում։ Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից, գիշերն իրականացված այցերի մեջ որևէ արտառոց բան չի եղել։ «Ոստիկանությունը նախկինում էլ է նման գործողություններ իրականացրել։ Դրանք կապված էին համակեցության կանոնները չխախտելու` 23:00-ից հետո լռություն պահպանելու կարգի հետ»,- պարզաբանեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ օրվա ընթացքում կհրապարակեն հաղորդագրություն կատարվածի վերաբերյալ։ Երևանյան ակումբներից մեկի սեփականատերը մեզ հետ զրույցում պատմեց, որ գիշերը 5 ոստիկան է նրանց այցելել։ «Ասացին, որ մենք լռությունն ենք խախտում, ուզում էին ներս մտնել, բայց մենք չթողեցինք և ապացուցեցինք, որ չենք խախտում հասարակական կարգը, քանի որ չենք գտնվում բնակելի շինության տակ»,- պատմեց ակումբի սեփականատերը և ավելացրեց, որ այցի պատճառը որևէ մեկի բողոքը չէր: Նրա խոսքով` ոստիկանները հրավիրեցին նրան երկուշաբթի այցելել իրենց` «շփվելու համար»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |