Մարտական դիրքում վիրավորված զինվորն ու նրան օգնած ծառայակիցները պարգևատրվել են30 հունիսի 2018 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Դավիթ Տոնոյանը զրուցել է մայիսի 13-ի երեկոյան մարտական հերթապահություն իրականացնելիս հակառակորդի գնդակից վիրավորում ստացած Շամխալ Պետրոսյանի հետ, տեղեկացել նրա առողջական վիճակի մասին։ Նախարար Տոնոյանը մարտական հերթապահությունը գերազանց իրականացնելու համար Շամխալ Պետրոսյանին պարգևատրել է Վազգեն Սարգսյան մեդալով։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պարգևատրել է նաև մարտական դիրքի մեկ այլ զինծառայողի և վաշտի սանհրահանգիչի՝ վիրավոր զինծառայողի առաջին օգնությունը պատշաճ կազմակերպելու և անհրաժեշտ բոլոր գործողությունները իրականացնելու համար, որի շնորհիվ Շամխալ Պետրոսյանը տեղափոխվել է հոսպիտալ և վիրահատվել, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Մայիսի 13-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով որովայնի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Շամխալ Սեյրանի Պետրոսյանը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |