ՀՀ ԱԳ նախարար. Որպես հակամարտության հիմնական կողմ ԼՂ-ն պետք է որոշիչ ձայն ունենա

ՀՀ ԱԳ նախարար. Որպես հակամարտության հիմնական կողմ ԼՂ-ն պետք է որոշիչ ձայն ունենա

PanARMENIAN.Net - Որպես հակամարտության հիմնական կողմ Լեռնային Ղարաբաղը երկարաժամկետ և մնայուն խաղաղ կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ հայկական կողմի համար Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերը հանդիսանում են կարևոր առաջնահերթություններ:

«Իհարկե, անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։ Ես վերահաստատեցի Հայաստանի կառավարության հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի շրջանակներում»,-ասել է ԱԳ նախարարը:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ այս համատեքստում Հայաստանը շատ բարձր է գնահատում Գերմանիայի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների անդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներն ու վերջին զարգացումները։ Այս համատեքստում նշվել է բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման կարևորությունը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---