Կանադահայ գործարարները մտադիր են $ 10,5 մլն-ի ներդրում անել ՀՀ-ում30 հունիսի 2018 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 26-ից 28-ը աշխատանքային այցով Կանադայում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում «Բիզնես Արմենիայի» պատվավոր ներկայացուցիչ, գործարար Վան Լապոյանը պատրաստակամություն է հայտնել $5 մլն-ի ներդրում կատարել Հայաստանում: Այս մասին հայտնում է Ավինյանի մամուլի գրասենյակը: Եվս $5,5 միլիոն դոլարի համատեղ ներդրումային ծրագիր ունեն «Կասկադ գարդենզ» ընկերության ներկայացուցիչներ Շանթ Ղազարյանը (Տորոնտոյից), Րաֆֆի Դուդակլյանը (Հայաստանից), Անդրե Գումուշջյանը (Բրյուսելից) և Սահակ Արսլանյանը (Նյու Յորքից), որով նախատեսվում է Կասկադի տարածքում հաջորդ տարվա մարտից շինարարական նախագիծ սկսել: Ավինյանի գլխավորած պատվիրակությունը հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների և գործարարների հետհանդիպումներում ներկայացրել է Հայաստանում առկա գործարար հնարավորությունները, ներդրումային միջավայրը: Գործարարները հետաքրքրություն են ցուցաբերել բարձր տեխնոլոգիաների ոլորտի, հայկական մեղրի, գինու և դեղագործական ապրանքների արտահանման նկատմամբ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորիի հետ, քննարկել առաջիկայում քաղաքապետի Հայաստան այցելելու հնարավորությունը: Քաղաքապետը Ջ. Թորին հաջորդ տարի գործարարների ուղեկցությամբ Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել: Հայաստանի կառավարության ներկայացուցիչներն այցելել են Կանադայում երկրորդ խոշոր էլեկտրական սարքավորումներ արտադրող «Ռեքս Փաուր Մագնետիքս» ընկերություն, որը փոքր մասնաճյուղ ունի Հայաստանում: Քննարկվել է հայաստանյան մասնաճյուղն ընդարձակելու և հետագայում դրա արտադրանքը ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանելու հնարավորությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |