«Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ների պետերն ազատվել են աշխատանքից

«Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ների պետերն ազատվել են աշխատանքից

PanARMENIAN.Net - «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների պետերն ազատվել են աշխատանքից: Համապատասխան հրամանները ստորագրել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Սերոբ Հարությունյանը N 298-Ա հրամանով ազատվել է քրեակատարողական ծառայությունից։

N 300-Ա հրամանով նույն հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդուարդ Մյասնիկի Գրիգորյանին:

Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Տիգրան Նավասարդյանն նախարարի՝ N 299-Ա հրամանով ազատվել է քրեակատարողական ծառայությունից և N 301-Ա հրամանով նույն հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Խաչիկ Սիմոնի Հարությունյանին։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---