Նախարար. Մտադիր ենք էներգետիկ համակարգի ռազմավարություն մշակել30 հունիսի 2018 - 14:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարել է, որ նախարարությունը նպատակ ունի էներգետիկ համակարգի ռազմավարություն մշակել: Aysor.am-ի փոխանցմամբ, Գրիգորյանն այդ մասին ասել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությունում մեկնարկած էներգետիկայի բնագավառի մասնագետների հետհանդիպում-քննարկման ընթացքում: «Պաշտոնը ստանձնելուց առ այսօր ես ստանում եմ բազմազթիվ դիմումներ, այդ թվում՝ առաջարկություններ էներգետիկ ոլորտի բարեփոխումների, համակարգի ռազմավարության և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ։ Որպեսզի չմնան թղթի վրա, ես որոշեցի բոլորին հրավիրել բաց քննարկման, որպեսզի ինքս անձամբ լսեմ առաջարկությունները», - նշել է նախարարը։ Նա հավելել է, որ հանդիպման ժամանակ հնչած բոլոր առաջարկությունները կքննարկվեն։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբեն Վարդանյանի որդին՝ CNN-ին․ Հացադուլից հետո հորս պահման պայմաններն ավելի են խստացվել Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում ԱԳՆ․ 2020-23-ին ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին Նշվում է, որ ՀՀ–ն շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում Մակրոն․ Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը «Չմոռանաք՝ հայերն ու ֆրանսիացիները հավերժ կապված են»,–գրել է նա Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել Ապրիլի 24–ի կապակցությամբ «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»,–ասել է նա |