Գրիգորյանի փաստաբանին սպառնած անձ. Դրանք միայն խոսքեր էին (վիդեո) 30 հունիսի 2018 - 15:36 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանին Facebook սոցցանցում սպանության սպառնալիքներով դիմած անձը բացատրություններ է տվել ոստիկանությունում: Նա ասել է, որ դրանք ուղղակի խոսքեր են եղել, ասվել են պահի ազդեցության տակ և ինքը ոչ մի գործողություն մտադիր չէր ձեռնարկել: Սպառնալիքների հեղինակ, Երևանի բնակիչ Կարեն Սաթյանը նշել է նաև, որ նպատակ չի ունեցել վնասել փաստաբանին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 22-ին՝ 14:00-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի, ներկայացել՝ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյան, և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:55-13։20-նն ընկած ժամանակահատվածում, Facebook սոցիալական ցանցով Կարեն Սաթյան օգտատերն իր էջին ուղարկել է սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել էր, որ նրան սպառնացող օգտատերը Երևանում ապրող 33-ամյա Կարեն Սաթյանն է, որը հունիսի 23-ին ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին ու բացատրություն տվել։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |