«Շիրակը» ու ևս 7 ակումբ հեռացվել են ՀՖՖ-ից

«Շիրակը» ու ևս 7 ակումբ  հեռացվել են  ՀՖՖ-ից

PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին Սևանի «Հարսնաքար» հանգստի համալիրում մեկնարկած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 16-րդ համաժողովում քննարկման է դրվել «Շիրակ», «Միկա», «Ուլիս», «Արմավիր», «Ֆուրման Աբրահամյան», «Հայ-Արի», «Էսթեղլալ Կոտայք», «Զվարթնոց ՀԱՈւ» ֆուտբոլային ակումբների Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամությունից հեռացման հարցը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Ժողովի մասնակից անդամները միաձայն կողմ են քվեարկլ նշված ակումբների անդամությունից զրկելուն: Միևնույն ժամանակ, ՀՖՖ-ին անդամագրվել է 12 նոր կազմակերպություն:

Համաժողովում հաստատվել է նաև «Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա» ՓԲԸ հիմնադրելու հարցը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---