Մեծ Բրիտանիայում թագուհու մահվան գաղտի փորձ են արել 2 հուլիսի 2018 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի նախարարները մասնակցել են թագուհի Եղիասբեթ Երկրորդի թաղման արարողության գաղտնի փորձին: Այդ մասին գրել է The Times-ը: Միջոցառումն անցկացվել է նախորդ շաբաթ: Մասնակիցների թվում էին վարչապետի տեղակալ Դեյվիդ Լիդինգթոնը, ՆԳՆ նախարար Սաջիդ Ջավիդը, խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լեդսոմը և Շոտլանդիայի գործերով նախարար Դեյվիդ Մանդելը, գրում է Lenta.ru-ն: Նրանք փորձել են 10-օրյա ազգային սգի նախապատրաստումը: Մասնավորապես, քննարկվել են գործողությունները, որոնք պետք է իրականացվեն թագուհու մահվան հաջորդ օրը, ինչպես նաև նախարարները որոշել են, թե երբ է հատկապես վարչապետը դիմելու ժողովրդին և հայտարարելու այդ մասին: Գործողությունների ծրագիրը վաղուց է մշակված, սակայն նախարարներն առաջին անգամ են մասնակցում փորձին: Նշվում է, որ փորձը պայմանավորված չէ կոնկրետ իրադարձություններով: Մինչդեռ հունիսի 28-ին թագուհուն թույլ չեն տվել վատ ինքնազգացողության պատճառով մասնակցել Լոնդոնի Սբ Պողոս եկեղեցում կայացած առավոտյան ժամերգությանը: Եղիսաբեթ Երկրորդն ապրիլի 21-ին նշել է ծննդյան 92-ամյակը: 2017-ի փետրվարին նա դարձավ պատմության մեջ առաջին բրիտանացի միապետը, որը կառավարել է երկիրը 65 տարի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |