2 հուլիսի 2018 - 14:18 AMT
Հրազդանի ավագանին ընդունել է քաղաքապետի հրաժարականը. Նա կհեռանա իր թիմի հետ

Հրազդան քաղաքի ավագանու նիստում հուլիսի 2-ին միաձայն ընդունվել է ավելի քան 15 տարի քաղաքը ղեկավարող՝ ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանի հրաժարականը:

Արամ Դանիելյանը հուլիսի 2-ին ավագանու արտահերթ նիստ է հրավիրել:

Դանիելյանն ասել է, որ իշխանությունից հեռանում է իր թիմի հետ և կարծում է, որ Հրազդանը պետք է ղեկավարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՔՊ կուսակցության երիտասարդ ներկայացուցիչը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Արամ Դանիելյանը ստանձնել էր Հրազդանի քաղաքապետի պաշտոնը 2002 թվականին: