Հայոց ցեղասպանությունը օրինակ ծառայեց Հոլոքոստի, Կոմբոջայի ցեղասպանության, Դարֆուրի համար

PanARMENIAN.Net - «Վառվող վագր» գրքի հեղինակ Պիտեր Բալակյանը մասնակցել է Սիդնեում կայացած միջոցառմանը` նվիրված Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին: Ինչպես հաղորդում է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակը, ելույթ ունենալով հավաքվածների առաջ` Պիտեր Բալակյանը նշել է, որպեսզի հասկացվի հրեաների Հոլոքոստը, Կոմբոջայի ցեղասպանությունը, Դարֆուրը, առաջին հերթին պետք է պարզել` ինչն է որպես օրիան ընդունվել: «Այդ օրինակը Հայոց ցեղասպանությունն էր: Այժմ առաջին պլանում կանգնած է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցը»,- ընդգծել է նա: Միջոցառման կազմակերպիչ Վարանտ Մկրտչյանի խոսքերով, պրոֆեսոր Բալակյանի հետազոտությունները հաստատում են` ինչու են Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը մնում մարդու իրավունքների բնագավառի կարեւոր գերակայություն:



Կոլգեյտ համալսարանի հումանիտար գիտությունների պրոֆեսոր եւ Ռաֆայել Լեմկինի մրցանակակիր Պիտեր Բալակյանը հանդիսանում է «Վառվող վագր. Հայոց ցեղասպանությունն ու ԱՄՆ-ի վերաբերմունքը» գրքի հեղինակը, որը առաջին տեղն է գրավել New York Times-ի 2003 թվականի բեսթսելերների ցուցակում: Գրքում 1000 վկայություն է ներկայացված, որոնք ապացուցում են, որ Հայոց ցեղասպանությունն այն օրինակն էր, որն օգտագործվել է Ադոլֆ Հիտլերի կողմից Հոլոքոստն իրականացնելու համար, ինչպես նաեւ այլ ցեղասպանությունների համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---