23 ապրիլի 2008 - 18:17 AMT
Լույս է տեսել իտալացի պատմաբան եւ գրող Ջովանի Գուայտայի նոր գիրքը Հայոց ցեղասպանության մասին
Լույս է տեսել իտալացի պատմաբան եւ գրող Ջովանի Գուայտայի նոր գիրքը Հայոց ցեղասպանության մասին` «Իսլամը մեղավոր չէ նրանց արարքներում»: Գրքում հավաքված են 1916 թվականի բացառիկ նյութեր, որոնց հեղինակն է Օսմանյան կայսրության գլխավոր պաշտոնատար անձանցից Ֆայեզ էլ-Հուսեյնը` ծագումով մահմեդացի արաբ: Պաշտպանելով իսլամը վարկաբեկումից` մահմեդականը մանրամասն ուսումնասիրում եւ վերլուծում է այն տարիների իրադարձությունները, որոնք հաստատում են Հայոց ցեղասպանության փաստը:

Դա իտալացի հեղինակի երկրորդ գիրքն է Հայոց ցեղասպանության մասին: Առաջինը` «Ճիչ Արարատից», հրատարակվել է 2005 թվականին, հաղորդում է Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդը: