ԱՄՆ-ն պետք է սկզբունքայնություն ցուցաբերի եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը23 ապրիլի 2008 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Կալիֆոռնիայից կոնգրեսական, Հանրապետական կուսակցության անդամ եւ Կոնգրեսի հայկական խմբի անդամ Էդ Ռոյսը հանդես է եկել բաց նամակով, որում, մասնավորապես, ասվում է. «Վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսը պաշտոնապես ճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Որպես նահանգային սենատոր, նահանգապետ Ջորջ Դոքմեջյանի օգնությամբ, ես դարձա Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի կողմից ընդունված` Հայոց Ցեղասպանությունը ճանաչող առաջին բանաձեւի հեղինակը: Կոնգրեսում Ջորջ Ռադանովիչը, Ջիմ Ռոգանը եւ ես, երկու կուսակցությունների աջակցությամբ, կարողացանք հաջողությամբ անցկացնել Հայոց Ցեղասպանության առաջին բանաձեւը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Հետագայում Ադամ Շիֆը իմ եւ ուրիշների օգնությամբ կարողացավ անել նույն բանը: Սակայն անկախ այն բանից` նախագահ էր Բիլ Քլինթոնը,թե Ջորջ Բուշը եւ թե ով է խոսնակը` Դենիս Հասթերթը, թե Նենսի Փելոսին, Թուրքիայի կառավարության բողոքների ազդեցությունը եղել է նույնը: Ցեղասպանության բանաձեւը, որ մենք անցկացրինք արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, մշտապես ձախողվում է Թուրքիայի կառավարության կողմից: Չի կարելի թույլ տալ Թուրքիայի կառավարությանը կանգնեցնել այս բանաձեւի ընդունումը, քանի որ ցեղասպանության հարցը խիստ կարեւոր է: 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունը ձեռնարկեց հայ ժողովրդի բնաջնջումը: 1915-1923 թվերն ահավոր էին: Մեկուկես միլիոն հայ կոտորվեց, իսկ 500 հազարը տեղահանվեցին իրենց հայրենիքից: Այս ութ տարիների ավարտին Անատոլիայի եւ Արեւմտյան Հայաստանի հայ բնակչությունը, փաստորեն, վերացվել էր, եւ սա 20-րդ դարի ամենամութ էջերից մեկն է:Ոմանք, ընդունելով հանդերձ Օսմանյան կայսրության դերը հայերին սպանելու գործում, կասկած են հայտնել ցեղասպանության հարցում` համարելով մարդկանց տեղահանումը որպես պարզապես մարդկանց տեղափոխում մի վայրից մյուսը: Հենրի Մորգենթաուն`1913-1916թթ. Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպանը, այդ ամենը այլ կերպ է գնահատել: Իր հիշողություններում Մորգենթաուն գրում է, որ թուրքերը ,երբեք էլ որեւէ մտադրություն չեն ունեցել հայերին բնակեցնելու նոր երկրումե` իմանալով, որ ,նրանց բացարձակ մեծամասնությունը կզոհվի սովից ու ծարավից կամ կսպանվի վայրի անապատի մահմեդական ցեղերի կողմիցե: Ես այստեղ հիշատակում եմ Մորգենթաուի խոսքերը, որովհետեւ նա իր աչքերով է տեսել հայերի նկատմամբ կատարված գազանությունները, եւ թուրքերը նրան ասել են, որ իրենք շատ լավ հասկանում են, որ հայերի նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվել: Թուրքերը ոչ միայն գիտեին, թե ինչ էին անում, այլեւ ազատորեն խոսում էին դրա մասին: Բայց 80 տարի անց էլ շատերը չեն ցանկանում ճանաչել այս կոտորածը որպես ցեղասպանություն: ԱՄՆ-ը տարիներ շարունակ եղել է աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկը: Սակայն Հայոց Ցեղասպանության հարցում մենք շատ հետ ենք մնացել: Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Գերմանիայի եւ նույնիսկ Ռուսաստանի կառավարությունները ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը` ճիշտ ձեւով: Որպես մարդու իրավունքների համաշխարհային առաջամարտիկ` ԱՄՆ-ի համար հրամայական է սկզբունքայնություն ցուցաբերել եւ ճանաչել հայերի բնաջնջումը: Սակայն այսօր պակաս կարեւոր չէ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը որպես այդպիսին: Դրան հաջորդած խուլ լռությունը ճանապարհ հարթեց մի ամբողջ դարի համար, որի ընթացքում տեղի ունեցան ցեղասպանություններ Եվրոպայում, Աֆրիկայում եւ Ասիայում: Չնայած Հայոց Ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, հայերի կոտորածի վրա աչք փակելը օգտագործեց Հիտլերը, որը հարցրել էր իր բանակի շտաբի պետին. «Ո՞վ է այսօր հիշում նրանց բնաջնջումը»:Այն քննադատների համար, ովքեր ասում են, թե մենք չպիտի անդրադառնանք պատմությանը, ես պատասխանում եմ, որ ավելի դժվար է վաղվա օրը ճիշտ իրագործելը, եթե մենք երեկվա օրը չենք շտկում: Աշխարհի կարողությունը` դիմակայել այսօրվա սպանություններին ավելի է ուժեղանում այսօրվա, բայց նաեւ երեկվա պատասխանատվությամբ: Այն թուլանում է երեկվա գործողությունների համար պատասխանատվության կանչելու ժխտումով: Հայոց Ցեղասպանությունը որպես այպիսին չճանաչելը հենց դա է նշանակում»,- ասվում է կոնգրեսական Ռոյսի նամակում, հաղորդում է Երկիրը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով |