Այսօր, ապրիլի 24-ին, ողջ աշխարհի հայերը նշում են Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցը

PanARMENIAN.Net - Այսօր, ապրիլի 24-ին, ողջ աշխարհի հայերը նշում են Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցը: Հենց այդ օրը Կոնստանդինոպոլսում սկսվեցին հայ մտավորականության, կրոնական, տնտեսական եւ քաղաքական վերնախավի զանգվածային ձերբակալությունները, ինչը հանգեցրեց հայ մշակությի ականավոր գործիչների մի ողջ աստղաբույլի ոչնչացման: Ձերբակալության ենթակա մարդկաց ցուցակներում հայտնվել էին տարբեր քաղաքական հայացքների եւ մասնագիտությունների մարդիկ` գրողներ, արտիստներ, երաժիշտներ, ուսուցիչներ, բժիշկներ, իրավաբաններ, լրագրողներ, գործարարներ, քաղաքական եւ կրոնական գործիչներ: Հայ համայնքի ականավոր դեմքերի ձերբակալությունները շարունակվեցին Թուրքիայի մայրաքաղաքում փոքր ընդհատումներով մինչեւ մայիս, ընդ որում նրանց ոչ մի մեղադրանք չէր ներկայացվում: Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում միայն Կոնստանդինոպոլսում ձերբակալվեցին շուրջ 800 ականավոր հայեր, որոնցից մինչեւ ամառվա վերջը քիչ մարդ ողջ մնաց: Ընդամենը 1915-1923թթ. սպանվեց շուրջ 1,5 մլն հայ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Կանադայի Համայնքների պալատը, Լիբանանը, Ուրուգվայը, Կիպրոսը, Արգենտինան, Հունաստանը, Բելգիան, Շվեդիան, Սլովակիան, Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Վատիկանը, Իտալիայի ստորին պալատը, Գերմանիան, Լիտվան, Լեհաստանի սեյմը, ԱՄՆ-ի բազմաթիվ նահանգներ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---