The Guardian. iQOS-ներն այնքան անվտանգ չեն, ինչպես ասում է արտադրողը 4 հուլիսի 2018 - 18:01 AMT PanARMENIAN.Net - «Ֆիլիպ Մորիս» ընկերության iQOS գոլորշի գեներացնող էլեկտրոնային սարքերն այնքան անվտանգ չեն, ինչպես հայտարարում է արտադրողը: Այդ մասին ասվում է Tobacco Control պարբերականում հրապարակված հետազոտության մեջ: Նշվում է, որ ծխողները ստիպված են լինում ավելի հաճախ ներքաշումներ անել ավելի շատ նիկոտին կլանելու համար, քանի որ սիգարի գլանակը տաք է մնում միայն 6 րոպե, որից հետո սարքն անջատվում է և անհրաժեշտ է լինում այն կրկին լիցքավորել: Դա նշանակում է, որ iQOS ծխողը մեծ քանակի գոլորշի է կլանում, գրում է The Guardian-ը: «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը հրապարակել է սեփական փորձերի արդյունքները սարքի ազդեցության մասին, սակայն, ինչպես պնդում են Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները, դրանք հրապարկվել են մի ամսագրում, որը, հնարավոր է, լիովին չի վերլուծել բոլոր տարրերը: Թեև էլեկտրոնային ծխախոտը ծուխ չի արտադրում, հայտնաբերվել է, որ ծխարկիչը մասնակիորեն այրվում է պիրոլիզի արդյունքում: Եթե սարքը լիովին չի մաքրվում յուրաքանչյուր ծխելուց հետո, այրումն ավելի ուժեղ է լինում, ուստի մնացորդների և հեղուկի կուտակումն ավելացնում է պիրոլիզի ջերմաստիճանը: «iQOS-ն այն արտադրանքը չէ, որը լիովին առանց ծուխ արտադրելու է գործում: Հետազոտությունը վկայում է, որ սարքն այնքան անվտանգ չէ, որքան ներկայացվում էր, միևնույն ժամանակ նշելով, որ հարկավոր է փորձարկել արտադրանքի անվտանգությունը, քանի որ սպառումն աճում է»,- ասվում է հետազոտության մեջ: Սարքը պլաստիկ պոլիմերային թաղանթ ունի գոլորշու սառեցման համար: Ըստ հետազոտության, թաղանթը հալվում է ջերմացման արդյունքում: Էլեկտրոնային iQOS-ներ են վաճառվում նաև Հայաստանում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվել Ապրիլի 30–ին բերման է ենթարկվել ԱԺԲ 64 անդամ ու աջակից Արամ Ա–ն իր զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին և Մայր աթոռին Նրանք շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է |