Նախկին ոստիկանապետ Սարգսյանն իրավապահներին հաղորդել է հանցագործության մասին 4 հուլիսի 2018 - 18:03 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ինքը՝ պատգամավորը: «Այո, ես հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: Մանրամասների մասին գոնե երկու-երեք օր ես չեմ խոսելու», - ասել է Սարգսյանը: Ավելի վաղ, լուրեր շրջանառվեցին այն մասին, որ ԱԺ պատգամավորը հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ հայտնելով, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն արդեն տևական ժամանակ է, ինչ իր մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով, իրենից առանձնապես խոշոր չափերի գումար է պահանջում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |