Ս.Սարգսյան. Հայոց ցեղասպանությունը համընդհանուր նշանակություն ունի եւ պետք է համամարդկային արձագանք24 ապրիլի 2008 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձով է դիմել ժողովրդին Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահի ուղերձում , մասնավորապես, ասվում է.«Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Օսմանյան Թուրքիայում պետականորեն ծրագրված եւ իրականացված եղեռնի արդյունքում հայ ժողովրդի մի հսկայական հատված բնաջնջվեց իր բնօրրանում եւ զրկվեց իր կենսատարածքից: Ոչնչացվեցին եւ այսօր էլ շարունակում են ոչնչացվել քաղաքակրթական, մշա֊կու֊թային եւ նյութական բազում արժեքներ, որ հայ ժողովուրդն արարել է հա֊զա֊րա֊մ֊յակներ շարունակ:Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի օրինաչափ եւ անխուսափելի մասն է: Համայն հայության հայրենիք Հայաստանն իր ջանքերը պատմական արդարության վերականգնման ուղղությամբ պետք է շարունակի բազմապատկված փութա֊ջա֊նությամբ: Ցեղասպանության դատապարտման հարցում մերժողականությունն ապա֊գա չունի. հատկապես` այսօր, երբ աշխարհի բազմաթիվ երկրներ իրենց ձայնն են միացրել ճշմարտության ձայնին: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի նեղ ազգային հարցը չէ: Մարդկության դեմ կատարված ոճիրն ունի համամարդկային նշանա֊կու֊թյուն եւ հնչեղություն. ուրեմն եւ` պետք է ստանա համամարդկային արձագանք: Մեր նպատակներն ընդհանուր ոչինչ չունեն վրեժի եւ թշնամանքի հետ: Անմեղ զոհերի սուրբ հիշատակը վառ պահելով հանդերձ` մենք պատրաստ ենք հենց վաղը բնա֊կանոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որեւէ նախա֊պայ֊մա֊նի: Սիրելի հայրենակիցներ, Հայոց եղեռնի պատճառների եւ նախապատմության մասին շատ է խոսվել ու գրվել: Բազմաթիվ նոր փաստեր ու վերլուծություններ սպասում են իրենց հրա֊պա֊րակ֊մանը, բայց մի բան պարզ էր ի սկզբանե. նման հանցագործություն հնարավոր էր իրականացնել միմիայն հայկական պետականության բացակայության պայման֊նե֊րում: Այսօր` ապրիլի 24-ին, մենք պարտավոր ենք առանձնահատուկ սրությամբ գի֊տակցել հայոց պետականության բացառիկ նշանակությունը: Համայն հայությունը պետք է զարգանա եւ հզորանա` փարված իր պետությանը, որ մեր ժողովրդի ան֊վտանգության գրավականն է»: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ․ Սանահինից մինչև Այրում երկաթուղու 8 ավերված հատվածից 2-ը վերականգնվել է Երթևեկությունը դեռևս սահմանափակ է արագությամբ և շարժակազմի տեսակով Բագրատ սրբազանը երթը տարել է դեպի ՄԻՊ գրասենյակ․ Օմբուդսմենը հրաժարվել է լրագրողների ներկայությամբ ընդունել նրան «Իմ փորձառությունը դժբախտաբար ցույց է տվել, որ այն ինչ չի տեսաձայնագրվում, տարընկալումների տեղիք է տալիս»,–ասել է սրբազանը Ucom-ի աջակցությամբ ամփոփվել են «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները Այն անցկացվում էր «Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրի ներքո։ Էրդողան․ Անկարան ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը Նա պատմական հնարավորություն է համարում խաղաղության պայմանագիրը, որի ստորագրումն ակնկալվում է |