Ալեքսանդր Սարգսյանն ու իր որդին հեռացել են իրենց տնից ԱԱԾ-ականների հետ

Ալեքսանդր Սարգսյանն ու իր որդին հեռացել են իրենց տնից ԱԱԾ-ականների հետ

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն ու իր որդի Հայկ Սարգսյանը հուլիսի 4-ին գրեթե ողջ որն իրենց տանն Ազգային անվտանգության ծառայության գործողությունից հետո հեռացել են ԱԱԾ աշխատակիցների հետ, հայտնում է «Ազատությունը»։

ԱԱԾ-ն պաշտոնապես չի մեկնաբանել գործողությունը։

Հուլիսի 4-ին գլխավոր դատախազությունն, իր հերթին, հայտնել էր 2007 թվականին Հայկ Սարգսյանի մասնակցությամբ կրակոցներով միջադեպի վերաբերյալ կարճված քրգործի վերաբացման մասին․ որոշումը բացատրվում էր նոր հանգամանքների ի հայտ գալով։ Տուժողն այն ժամանակ հայտարարել էր, որ հրազենային վիրավորում էր ստացել պատահաբար՝ երրորդ անձի կողմից, մանկապարտեզի տարածքում գտած ատրճանակից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---