5 հուլիսի 2018 - 13:32 AMT
Հունիսին սննդամթերքն էժանացել է մոտ 4%-ով

2018 թվականի հունիսին մայիս ամսվա համեմատ սպառողական շուկայում գրանցվել է 1,5%-անոց գնանկում: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում սննդամթերքն էժանացել է 3,9%-ով:

Հունիսին էժանացել են նաև հագուստն ու կոշկեղենը՝ 4,3%-ով, բնակարանային ծառայությունները, ջուրը, էլեկտրաէներգիան, գազը և վառելիքի այլ տեսակները՝ 0,1%-ով:

Տնային գործածության առարկաները, կենցաղային տեխնիկան թանկացել են 1,2%-ով, ակոհոլային խմիչքն ու ծխախոտը՝ 1,3%-ով:

Հունիսին մայիսի համեմատ բենզինի գնի մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինն աճել է 0,1%-ով: Հունիսին 2017-ի նույն ամսվա համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 17% և 26%, իսկ 2017-ի դեկտեմբերի համեմատ՝ 9,3% և 20,7% գնաճ: