Կանադայի հայերը հարգում են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Կանադայում անցնում են Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Միջոցառումների գագաթնակետը կլինի արարողությունը, որ տեղի կունենա Օտտավայի Խորհրդարանական բլրի վրա, որտեղ կհավաքվեն կրոնական առաջնորդներ, համայնքների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ ցեղասպանության զոհ դարձած հայերի ներկայացուցիչները: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Կանադայի Հայ Դատի կոմիտեում, կանադահայերը պետք է հստակ ուղերձ հղեն միջազգային հանրությանն այն մասին, որ նման հանցագործություններն անթույլատրելի են: «Նման հանցագործությունները չի կարելի մոռանալ, ժխտել եւ կրկնել: Մենք պարտք ենք միլիոնավոր զոհերին, որոնք առավելագույն գինը վճարեցին անհանդուրժողականության, այլատյացության եւ ատելության համար»,-ասվում է ANCC ուղերձում:



Հայոց ցեղասպանության 93-ամյակին նվիրված միջոցառումներ տեղի կունենան նաեւ Տորոնտոյում, Կալգարիում, Յելլոունայթում եւ Վանքուվերում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---