24 ապրիլի 2008 - 17:40 AMT
Լոնդոնաբնակ հայ պատմաբան Արա Սարաֆյանը Ստամբուլում դասախոսություն է կարդալու Հայոց ցեղասպանության մասին
Մարդու իրավունքների թուրքական ասոցիացիայի Ստամբուլի մասնաճյուղը հրավիրել է լոնդոնաբնակ հայ պատմաբան Արա Սարաֆյանին, ով Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության մասին դասախոսություն է կարդալու: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ի թղթակցին հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագրությունում, դասախոսությունն անցնելու է Ստամբուլի Բիլջի համալսարանում:

Ինչ վերաբերում է Ստամբուլի հայ համայնքի ծրագրված միջոցառումներին Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ, ապա համայնքը զուտ հոգեհանգստի արարողություն կանցկացնի:

Ստամբուլի հայ համայնքը ներկա դրությամբ թվաքանակով հասնում է մոտ 60 հազարի: