Փաշինյան. Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին

Փաշինյան. Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Աշխատանքային օրը սկսեցի աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով։ Նա ասաց, որ ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին և հայկական ֆուտբոլին»,-ասվում է գրառման մեջ:

Յուրի Ջորկաեֆը հուլիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մասնակցել է Լեգենդների խաղին՝ Լատինական Ամերիկայի և Եվրոպայի հավաքականների հանդիպմանը, որին մասնակցել են բազմաթիվ հանրահայտ ֆուտբոլիստներ:

Հանդիպումը նվիրված էր Երևանի 2800-ամյակին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---