Վարչապետ, փոխվարչապետ, ԱԳ նախարար. Ինչ կազմով է ՀՀ-ն մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

Վարչապետ, փոխվարչապետ, ԱԳ նախարար. Ինչ կազմով է ՀՀ-ն մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-13-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Վարչապետի որոշմամբ, հայաստանյան պատվիրակության մեջ են ընդգրկված նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Պատվիրակության կազմում են նաև վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Գագիկ Հովհաննիսյանը և Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը:

Ավելի վաղ, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում էլ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստակամ է աջակցել Փաշինյանի կառավարությանը՝ սկսած բարեփոխումներն ընդարձակելու հարցում: Թեև Հայաստանի արտգործնախարարությունը դեռ պաշտոնապես չի հաստատում, սակայն ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշում է՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցների թվում է լինելու նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո, Հայաստանի վարչապետը կմասնակցի գագաթնաժողովին, ու թեև ես հստակ չգիտեմ, բայց հույս ունեմ, որ նա նաև մտքերի փոխանակման հնարավորություն կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---