Փաշինյանի որդին մեկնում է զինծառայության

Փաշինյանի որդին մեկնում է զինծառայության

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին վաղ առավոտից հավաքակայանում է՝ նա մյուս նորակոչիկների հետ միասին մեկնելու է զինծառայության:

Նորակոչիկները քահանայի օրհնությունը և խորհուրդներն են ստացել Սուրբ Խաչ եկեղեցում: Այստեղ որդուն միացել է նաև վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, մյուս մայրերի նման նա էլ է հուզված, գրում է «Հայկական ժամանակը»:

Աշոտ Փաշինյանն ավելի վաղ դիմում էր ներկայացրել՝ Արցախում ծառայության անցնելու համար: Իսկ առավոտյան հավաքակայանում նշել էր, որ դրական է տրամադրված ու կարծում է, որ սպասվող 2 տարիները հանգիստ ու հետաքրքիր կանցնեն:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---