«Մի կտոր Երևան»․ Նոր հայացք հնագույն մայրաքաղաքին (վիդեո) 9 հուլիսի 2018 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ի երեկոյան «Գուռու» ակումբ-այգում տեղի է ունեցել «Մի կտոր Երևան» նախագծի շնորհանդեսը, որ կազմակերպել էին «Այբ» ավագ դպրոցի «Արվեստանոց» ակումբի աշակերտները։ Նախագծի նպատակն է բացահայտել Երևանի քաղաքային միջավայրն ամբողջացնող, սակայն անտարբերության մատնված շինությունները, ծանոթանալ Երևանին ոչ թե լուսանկարների, այլ ձեռքով արված ճեպանկարների միջոցով, վերարժևորել և պահպանել քաղաքային կառույցները։ Միջոցառման հատուկ հյուրերն էին Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը, ճարտարապետ, «Դ`արվեստանոց» ճարտարապետականԱրվեստանոցի հիմնադիր Արսեն Կարապետյանը և ճարտարապետ, Urbanlab անկախ հետազոտական կազմակերպության տնօրեն Սարհատ Պետրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է հին շինությունների պահպանման հարցը, հնչել են տեսակետներ՝ ինչպես մեր հին արժեքների պահմանմանը կողմ, այնպես էլ՝ դեմ, ինչպես նաև ծավալվեց քննարկում-հարցուպատասխան լսարանի հետ։ «Գուցե համաձայն չլինեք իմ ասածի հետ, բայց հին Երևան գոյություն չունի, այն չձևավորվեց և չդարձավ հին քաղաք այն իմաստով, ինչպես կարելի է ասել Հին Պրահայի, Հին Պետերբուրգի, Տալլինի մասին: Կամ եթե ձևավորվել է, ապա դա 1920-40-ականների Երևանն է: Ւսկ պահպանելու հարցը կախված է նրանից, թե ինչ պայմաններում, ինչ մթնոլորտում է ձևավորվել այդ ճարտարապետությունը»,-ասել է Մարկ Գրիգորյանը: Քննարկման մյուս մասնակից Սարհատ Պետրոսյանը հակադարձել է այս մտքին՝ նշելով. «Եթե նույնիսկ չունենք էլ այն Երևանը, որ համեմատենք Պրահայի և մյուս քաղաքների հետ, պետք է պահպանենք այն, ինչ ունենք: Այդպես մենք չպահպանեցինք հրապարակից օպերայի շենք ընկած թաղամասը ու հիմա այդ տեղում Հյուսիսային պողոտան է: Այո, պետք է պահպանել, քանի որ պահպանված կառույցները ավելացված արժեք են հաղորդում քաղաքին: Մենք չկարողացանք պահպանել մեր քաղաքի հին արժեքները»: Անդրադառնալով ամեն ինչ պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ հարցին,Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը հավելել է․«Պետք է ընդհանուր ճարտարապետական տեսք ստանա քաղաքը, ոչ թե կառույցները առանձին կղզյակների տեսքով գոյություն ունենան: Նույն կերպ չկա Երևանի ընդհանուր մթնոլորտ, բայց կան տարբեր մթնոլորտներ, որտեղ մարդիկ իրենց հարմարավետ են զգում»: «Երևանում որոշ կղզյակներ կան, որ չեն արժևորվել ժամանակի ընթացքում ոչ թե արժանիք չունենալու պատճառով, այլ այն պատճառով, որ թերագնահատել են, ինչպես Կոնդը, «Ֆիրդուսի շուկա» կոչված հատվածը»,- իր հերթին նշել է քննարկման մյուս մասնակիցը՝ Արսեն Կարապետյանը: Միջոցառման վերջում ցուցադրվել է «Մի կտոր երևանցին» անիմացիոն ֆիլմը, որը պատրաստված է աշակերտների կատարած ճեպանկարների հիման վրա։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |