«Հայաստան» հիմնադրամի նախագահը հրաժարական է ներկայացրել

«Հայաստան» հիմնադրամի նախագահը հրաժարական է ներկայացրել

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նախագահ Արմեն Սարգսյանին է իր հրաժարականն է ներկայացրել։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հրաժարականը կապված է Վարդանյանի դեմ առաջադրված՝ պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքի հետ։

Նախագահ Սարգսյանը, որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ի գիտություն է ընդունել Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը: Ըստ սահմանված կարգի՝ դիմումը կուղարկվի հոգաբարձուների խորհրդի անդամներին հաստատման համար, որից հետո կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը մրցութային կարգով պետք է ընտրի Հիմնադրամի նոր գործադիր տնօրեն:

«Հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հանրապետության նախագահը գտնում է, որ երրորդ հանրապետության ծնունդից ի վեր Հիմնադրամը կարեւոր եւ օգտակար ծրագրեր է իրականացրել՝ իր շուրջը համախմբելով ազգային և հոգևոր կառույցների, բարերարների եւ հարյուր հազարավոր անհատների: Ուստի, հիմնադրամը դեռևս առաքելություն ունի իրագործելու Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի կյանքում: Սակայն պարզ է նաև, որ Հիմնադրամը կարիք ունի կազմակերպական և կոնցեպտուալ նոր մոտեցումների, որոնք առավել կբարձրացնեն նրա արդյունավետությունը, վստահությունը եւ կշիռը», - նշվում է հաղորդագրությունում:

Հուլիսի 2-ին հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ։ ծառայությունը հայտնել էր, որ Վարդանյանը հիմնադրամի գումարները ծախղում էր օնլայն-խաղատներում, հետագայում՝ հետ մուտքագրում։ Վարդանյանին ազատել էին գրավի դիմաց։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---