Փաշինյանը՝ ռուս բլոգերին. Սեփական աշխատավարձի մասին մտածելուց առաջ, պետք է մտածել քաղաքացիների մասին (վիդեո) 10 հուլիսի 2018 - 11:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Newsader-TV-ի ռուս լրագրող և բլոգեր Ալեքսեյ Ռոմանովին: Փաշինյանը հայտարարել է, որ սեփական աշխատավարձի մասին մտածելուց առաջ, պետք է բարձրացնել ՀՀ քաղաքացիների աշխատավարձերը: Պատասխանելով այն հարցին թե արդյոք վարչապետը բարձր աշխատավարձ է ստանում՝ Փաշինյանն ասել է. «Այո, հայաստանյան չափանիշներով՝ մեծ»: Անդրադառնալով վարչապետի աշխատակազմի և նրա թիմի անդամների աշխատավարձերին՝ Փաշինյանն ասել է, որ նրանց աշխատավարձերն այնքան էլ բարձր չեն: «Պայմանները հետևյալն են՝ սկզբից հարկավոր է բարձրացնել բյուջեի եկամուտները, որպեսզի դա լինի մեր ընդհանուր աշխատանքի գնահատականն ու արդյունքը, և դրանից հետո միայն մտածել նրանց աշխատավարձերը բարձրացնելու մասին: Կարծում եմ, որ սկզբից մենք պետք է մտածենք այլ մարդկանց, Հայաստանի քաղաքացիների աշխատավարձերի, հետո միայն՝ մեր աշխատավարձերի մասին»,-ասել է վարչապետը: Փաշինյանը չի թաքցրել իր աշխատավարձի չափը՝ «2000 դոլարից քիչ ավելի»: Հարցազրույցի ժամանակ լրագրողը եղել է նաև վարչապետի առանձնատանը, սկսել է օրը նրա հետ՝ 06:30-ին, մարզասրահ է գնացել նրա հետ, որից հետո եղել է նրա աշխատասենյակում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի |