10 հուլիսի 2018 - 11:07 AMT
ԵԼՔ. Դեռ չենք քննարկել խմբակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցը

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը դեռևս չի քննարկել, թե ով է լինելու քաղաքապետի իրենց թեկնածուն: PanARMENIAN.Net -ի հետ զրույցում այս մասին հայտնեց խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե խմբակցության հավանական թեկնածուն Թեհմինա Վարդանյանն է, Սամսոնյանը պատասխանեց, որ վերջինիս տարիքը չի համապատասխանում օրենքով սահմանված տարիքային շեմին:

Ավելի վաղ, Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: