Մոսկվայի ՕՄՕՆ-ը տասնյակ մարդկանց է ձերբակալել միայն այն բանի համար, որ նրանք անցնում էին Թուրքիայի դեսպանատան մոտով

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Մոսկվայում կառուցվող Հայ Առաքելական Եկեղեցու մայր տաճարի մոտ Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված սգո արարողություն է անցել: Ինչպես հայտնել է PanARMENIA.Net-ի թղթակցին Ռուսաստանի Հայերի Միության Մոսկվայի կազմակերպության Երիտասարության ասոցացիայի ղեկավար Լեւոն Մուկանյանը, տաճարի մոտ հավաքվել էր մոտ 3000 մարդ: «Մի քանի օր առաջ մենք դիմել էինք Մոսկվայի քաղաքապետարան երթի եւ ցույցի թուլտվություն ստանալու համար, սակայն մերժում էինք ստացել: Բայց Մոսկվայի հայերը, իրենց պարտքը համարելով, որոշել են պարզապես քայլել կամ ավտոմեքենայով անցնել Թուրքիայի դեսպանատան մոտով, այդպիսով իրենց բողոքը հայտնելով Հայոց ցեղասպանության հերքման դեմ: Նկատեմ, որ դեսպանատան շենքը եւ նրան կից փողոցները շրջափակված էին ՕՄՕՆ-ի կողմից: Ավելին, օմօնականները առանց հարցնելու մի քանի տասնյակ մարդ են ձերբակալել միայն այն բանի համար, որ նրանք քայլել են Թուրքիայի դեսպանատան կողքով: Նաեւ թույլ չէին տալիս ավտոմեքենաների երթեւեկությունը դեպի մերձակա փողոցները: Այս դեպքում շատ լավ աշխատանք է տարել Թուրքիայի դեսպանատունը»,- պատմել է Մուկանյանը: Նա նաեւ նշել է, որ այս պահին ՌՀՄ ղեկավարությունը բանակցություններ է վարում Մոսկվայի իրավապահ մարմինների հետ ձերբակալվածների հարցով: «Մենք հուսով ենք, որ նրանց այսօր եւեթ կազատեն, քանի որ նրանք ոչ մի հակաօրինական բան չեն կատարել, նրանք պարզապես իրականացնում էին իրենց պարտքը»,- ընդգծել է Լեւոն Մուկանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---