Վարչապետ. 2 ամսում $43 մլն չվճարված հարկ է վերականգնվել10 հուլիսի 2018 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Իրավապահ տարբեր մարմինների կողմից հարկային պարտավորությունները չկատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի արդյունքում հուլիսի 1-ի դրությամբ վերականագնվել է 20,6 մլրդ դրամի կամ մոտ $43 մլն-ի վնաս: Այս մասին կառավարության հուլիսի 10-ի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, որ նշված գումարից պետական բյուջե է մուտքագրվել 800 մլն դրամը, և առաջարկել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին բացատրել, թե ինչու այդ գումարներն ամբողջությամբ պետական բյուջե չեն մուտքագրվել: Ըստ Անանյանի, նշված գումարը վերականգնվել են 73 տնտեսվարողի վարքագծի փոփոխության արդյունքում: «800 մլն դրամը մուտքագրվել է բյուջե, 12,7 մլրդ դրամը առաջադրվել է գանձման պետական բյուջե, իսկ 7 մլրդ դրամը նախանական հաշվարկների արդյունք է, որը ենթակա է փոփոխման: Վերականգնում չի նշանակում մուտքագրում պետական բյուջե: Ընկերությունները թաքցրած գումարը նախ մուտքագրել են իրենց հաշվեհամարներին, որոնք գտնվում է ԱԱԾ-ի հսկողության տակ, և ստուգումների արդյունքում, երբ ակտը ամփոփվի, այդ գումարը կմուտքագրվի պետական բյուջե», - ասել է Անանյանը: Վարչապետն էլ հավելել է, որ այդ գումարների պետական բյուջե ամբողջական մուտքագրումը ժամանակի հարց է և պայմանավորված է ինչ-ինչ ընթացակարգերով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |