24 ապրիլի 2008 - 21:23 AMT
Լեհաստանի հայ համայնքը լռության քայլերթ է անցկացրել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ Լեհաստանի հայ համայնքը Վարշավայում Լռության քայլերթ է անցկացրել ի հիշատակ Ցեղասպանության զոհերի: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին հայ համայնքում, երթն սկզիբ է առել Աստվածածնի եկեղեցու մոտ եւ ավարտվել է Վարշավայում Թուրքիայի դեսպանատան մոտ: Ցույցի մասնակիցները դրոշներ, պլակատներ եւ մոմեր են տարել: Երեկոյան Վարշավայում Քաղաքացիական պատասխանավտության ֆորումի կողմից Հայոց ցեղասպանության ու 20-րդ դարի պատմության վրա դրա ազդեցության վերաբերյալ քննարկումներ են կայանալու: