«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 5 մլն դրամ է հատկացրել «Սասնա ծռերին»

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 5 մլն դրամ է հատկացրել «Սասնա ծռերին»

PanARMENIAN.Net - «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 5 մլն դրամ է հատկացրել «Սասնա ծռերին»: Այդ մասին ասվում է խմբավորման ֆեյսբուքյան էջում:

«Շնորհակալություն «Գագիկ Ծառուկյան» Բարեգործական Հիմնադրամին 5․000․000 դրամ նվիրատվության համար, որը կծառայի քաղաքական բանտարկյալներին գրավի դիմաց ազատ արձակելուն և նրանց առողջական կարիքները հոգալուն»,-ասվում է գրառման մեջ։

«Սասնա ծռերը» 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---