1 տարում Երկրի ազգաբնակչությունն ավելացել է 83 միլիոնով10 հուլիսի 2018 - 17:56 AMT PanARMENIAN.Net - 2017-ի համեմատ Երկիր մոլորակի բնակչությունն ավելացել է 83 միլիոնով և կազմում է ավելի քան 7 մլրդ 635 մլն մարդ: Այդ մասին հայտնում է գերմանական «Երկրի բնակչությունը» (DSW) հիմնադրամը: Ըստ հիմնադրամի, յուրաքանչյուր 10 վայրկյանը մեկ մոլորակում 26 երեխա է ծնվում: Աճը հատկապես նկատելի է Աֆրիկայում: 2050-ին մոլորակի բնակչությունը 1,3 մլրդ-ից կհասնի 2,5 մլրդ, գրում է Deutsche Welle-ն: Ըստ հիմնադրամի մասնագետների, աճի հիմնական պատճառներից մեկը անցանկալի հղիությունների աճն է: Ըստ հիմնադրամի ղեկավար Ռենատա Բերի, կանայք աֆրիկյան երկրներից շատերում ավելի շատ երեխաներ ունեն, քան կուզենային: Դա պայմանավորված է կրթվածության ցածր մակարդակով և հակաբեղմնավորիչների պակասով: ԵՄ բնակչությունը 2018-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 512,6 մլն մարդ, 1,1 մլն աճը պայմանավորված է ներգաղթով, ըստ մասնագետների: ԵՄ ամենախիտ բնակեցված երկիրը Գերմանիան է, որը 82,9 մլն բնակիչ ունի, որին հաջորդում են Ֆրանսիան 67,2 մլն բնակչությամբ և Մեծ Բրիտանիան՝ 66,2 մլն: Ըստ ՄԱԿ տվյալների, աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքը Տոկիոն է՝ 37 մլն բնակչությամբ: Նյու Դելիում 29 մլն բնակիչ կա, իսկ չինական Շանհայում՝ 26 մլն մարդ: Մոսկվայի բնակչությունը 12 մլն է, Բեռլինում մոտ 3,5 մլն բնակիչ կա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |