ԶԼՄ. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն օր օրի վատանում է11 հուլիսի 2018 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Կալանավայրում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի վիճակն օր օրի վատանում է՝ նրա առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ: Այդ մասին հայտնել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը, հայտնում է «Ժամանակը»: «Ոչ մի բան չի կատարվում։ Ժամանակ առ ժամանակ բժիշկների հետ ենք շփվում։ Այսինքն՝ հիմնականում առողջական խնդիրներով ենք զբաղված»,- ասել է փաստաբանը: Գգեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանները դիմել էին խափանման միջոցի փոփոխության համար, սակայն Վերաքննիչ դատարանը ևս մերժել էր փոփոխել Գրիգորյանի խափանման միջոցը։ «Գրիգորյանի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ։Դա ես չեմ ասում միայն։ Դա կարող է ասել ցանկացած ուղեղ ունեցող բանական մարդ։ Մանվել Գրիգորյանը մի շարք անհամատեղելի հիվանդություններով կալանքի տակ է գտնվում, իսկ մի շարք անձինք, լինելով լիովին առողջ, ազատության մեջ են։ Սա նշանակում է, որ Մանվել Գրիգորյանի հանդեպ կա ոչ արդար մոտեցում, տարբերակված մոտեցում»,- ասել է պաշտպանը՝ հավելելով, որ կալանավայրում կազմակերպված բուժումները բավարար չեն, և հնարավոր չէ կալանավայրում նրան անհրաժեշտ բուժում տալ։ Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։Մանվել Գրիգորյանը ձերբակալված է:Ավելի ուշ նա կալանավորվեց: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին Ադրբեջանը մտադիր չէ ԵԱՏՄ անդամ դառնալ Նա հավելել է, սակայն, որ դա չի նշանակաում, որ դա չի կարող քննարկման առարկա դառնալ ապագայում Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |