ՄԱԿ-ի զեկույց. ՀՀ-ն աշխարհի նորարար նվաճումներով երկրներից է11 հուլիսի 2018 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 68-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհի նորարար տնտեսությունների վարկանիշում: Այդ մասին ասվում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության զեկույցում, որը հրապարակվել է հուլիսի 10-ին: Այդպիսով երկիրն ընդգրկվել է նորարար նվաճումների առումով զարգացած երկրների թվում, թեև 2017-ին Հայաստանն այդ վարկանիշում զբաղեցնում էր 57-րդ տեղը: Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը 2007-ից ի վեր ամեն տարի կազմում է նորարարությունների գլոբալ ինդեքսը: Փորձագետները գնահատում են, թե ինչպես են աշխարհի տարբեր երկրները զարգացնում տնտեսությունների նորարար ոլորտներն ու փորձում դրանք կյանքի կոչել: Նախկին ԽՍՀՄ երկրների թվում առաջատարն Էստոնիան է, որը զբաղեցնում է 24-րդ տեղը, Վրաստանը 59-րդն է, Ադրբեջանը՝ 82: Նորարար զարգացման և առօրյա կյանքում նորարարությունների ներդրման առաջատարների առաջին տասնյակում են Շվեյցարիան, Նիդերլանդները, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Սինգապուրը, ԱՄՆ-ն, Ֆինլանդիան, Դանիան, Գերմանիան և Իռլանդիան: Վարկանիշի վերջին հորիզոնականներում են Եմենը, Տոգոն և Բուրկինա Ֆասոն: 2018-ի վարկանիշում ընդգրկվել է 126 երկիր 80 ցուցանիշի հիման վրա՝ սկսած բջջային հավելվածների ստեղծումից, մինչև կրթության ծախսեր, գիտատեխնիկական հրապարակումներ ու մտավոր սեփականության հայտերի քանակ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել Հոդվածն այն մասին էր, որ Ալիևը մասնակցում է օտարերկրյա դրամաշնորհների ապօրինի ստացմանը |