Հարցում. Հայաստանցիների 48%-ը ԵՄ մասին դրական պատկերացում ունի

Հարցում. Հայաստանցիների 48%-ը ԵՄ մասին դրական պատկերացում ունի

PanARMENIAN.Net - Հայաստանում աճում են ԵՄ-ամետ տրամադրությունները. հայաստանցիների 48%-ը դրական պատկերացում ունի Եվրամիության վերաբերյալ, ինչպես և 2017-ին: Դա հայտնի է դարձել ACT ընկերության հետ համատեղ EU NEIGHBOURS east (ԵՄ Արևելյան գործընկեր) նախագծի 2018-ին Հայաստանում իրականացված հարցման արդյունքում:

EU NEIGHBOURS east (ԵՄ Արևելյան գործընկեր) նախագիծը, ACT ընկերության հետ համատեղ հասարակական կարծիքի ուսումնասիրություններ է իրականացնում Արևելյան գործընկերության վեց երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)՝ տարեկան կտրվածքով:

Եվրոպական Միության վերաբերյալ բացասական կարծիքներ ունեցող անձանց թիվը կազմում է ընդամենը 8%, հայտնում է «Ա1+ը»:

Հայաստանցիների 80%-ը (4%-ով բարձր, քան 2017թ.-ին) Եվրոպական Միության հետ հարաբերությունները լավ է գնահատում, ինչն էապես գերազանցում է տարածաշրջանային միջին ցուցանիշը (63%):

Հայաստանի բնակչության 70%-ը վստահում է ԵՄ-ին (5%-ով բարձր, քան 2017թ.-ին), մինչդեռ Եվրասիական Տնտեսական Միության հանդեպ վստահության ցուցանիշը (48%) նվազել է:

Հայերի 69%-ը (4%-ով բարձր, քան 2017թ.-ին) տեղյակ է ԵՄ-ի կողմից երկրին տրամադրվող ֆինանսական աջակցության մասին, իսկ երկու երրորդը կարծում է, որ այդ աջակցությունն արդյունավետ է (66%, ինչն ավելի բարձր է 2016թ.-ի ցուցանիշի (62%) և ԱլԳ երկրների միջին տարածաշրջանային ցուցանիշի (48%) համեմատ):

Տարեկան հարցումների նպատակն է ուսումնասիրել և ավելի լավ հասկանալ Եվրոպական Միության և վերջինիս հետ իրենց երկրների համագործակցության վերաբերյալ ԵՄ Արևելյան գործընկեր երկրների քաղաքացիների կարծիքն ու իրազեկվածության աստիճանը:

Հարցումներն ընդգրկում են հետևյալ լայն թեմաները.ԵՄ-ի վերաբերյալ ընդհանուր ընկալումները, ԵՄ-ի հետ ասոցացվող արժեքները, Սեփական երկրի հետ ԵՄ-ի հարաբերությունների գնահատում, ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության վերաբերյալ իրազեկվածության աստիճան և դրա արդյունավետության գնահատում, տեղեկատվության աղբյուրներ, երկրի գնահատում և ապագայի վերաբերյալ սպասումներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---