Ադրբեջան այցելած ծագումով հայ բլոգերը սպառնալիքներ է ստանում (վիդեո)

Ադրբեջան այցելած ծագումով հայ բլոգերը սպառնալիքներ է ստանում

PanARMENIAN.Net - Բելառուսական անձնագիր ունեցող արմատներով հայ բլոգեր Վլադ Մագան, որին հաջողվել էր Ադրբեջան այցելել, մասնավորապես Գյանջայում որոնել հայերի լքած տները, սկսել է բազմաթիվ սպառնալիքներ ստանալ։ Նա տեսաուղերձ է տարածել և հայտարարել է, որ օգնության կարիք ունի։

«Ես խաղաղությամբ էի այցելել Ադրբեջան, ես ցույց եմ տվել մարդկանց այնպիսին, ինչպիսին կան։ Բայց մեծամասնությունը միայն վատն է տեսել», - ասում է ուղերձում Վլադ Մագան՝ հավելելով, որ չի հասկանում որտեղից այդքան չարություն ճանապարհորդի նկատմամբ, որն ընդամենը իր ծնողների տունն էր փնտրում:

«Դա անվտանգության հարց է», - նշել է Վլադ Մագան՝ խնդրելով տարածել իր տեսաուղերձը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վլադ Մագան կարողացել է հասնել Գյանջա և գտնել իր ծնողների տունը, որոնք փախել են այնտեղից, երբ քաղաքում հայերի ջարդեր սկսվեցին, իսկ նրանց տունն ադրբեջանցիներն են զավթել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը 7 ամիս անցկացրել է Ադրբեջանի Բաքվում և որին հետո արտահանձնել են Իսրայելին:

«Բելառուսական անձնագրով հայը կարողացել է ժամանել Ադրբեջան և հասնել Գյանջայում իր ծնողների տուն: Ադրբեջանն, ինչպես հայտնի է, թույլ չի տալիս ազգությամբ հայերին երկիր մուտք գործել ՝ ռասիստական նկատառումներով: Ինչ վերաբերում է նրա ծնողներին և Գյանջային, հայերն այնտեղից փախել են ղարաբաղյան պատերազմի ժամանակ, և նրանց տները գրավել են ադրբեջանցիները: Չարանենգ Նավթաստանի աչալուրջ անվտանգության աշխատակիցները չեն պարզել նրա հայ լինելը, և նրան հաջողվել է հիանալի ռեպորտաժ նկարահանել երկրի մասին և վերադառնալ տուն: Նրա կարճ ֆիլմը ցույց է տալիս հասարակ ադրբեջանցիների «աղքատությունն ու չարությունը, սարսափելի հայատյացությունն ու ամենուր տիրող լրտեսամոլությունը»,- գրել է Լապշինը:

Ադրբեջանից հետո Մագան մեկնել է Հայաստան, այնտեղից՝ Արցախ:

Լապշինը գրել էր նաև, որ տղան բավականին մեծ ռիսկի է դիմում: «Քայլել Գյանջայով և տեղացիներին հարցնել հայերի թողած տների մասին՝ այնքան էլ խելամիտ չէ: Նրան բառիս բուն իմաստով կարող էին սպանել, նույնիսկ պետանվտանգության աշխատակիցներին կանչելուց առաջ: Եվ անշուշտ՝ մեր պատվավոր ցանկում, այսինքն՝ Ադրբեջանի «սև ցուցակում» համալրման ենք սպասում»,- գրել էր Լապշինը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---