Փոխնախարար. Իրավիճակը Վերին Լարսում կայունանում է

Փոխնախարար. Իրավիճակը Վերին Լարսում կայունանում է

PanARMENIAN.Net - Իրավիճակը Վերին Լարսի անցակետում կայունացման միտում ունի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը՝ հավելելով, որ կարելի է արձանագրել, որ խնդիրը ստացավ իր լուծումը:

Նա հայտնել է, որ հուլիսի 11-ի դրությամբ ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ, անցանելիությունը 4-5 ժամ, անցակետում գտնվում է մոտ 60 բեռնատար, որոնց մոտ կեսը հայկական՝ բեռնված ցորենով:

Վրացական մասում ճանապարհին հերթ չկա, մոտ 22 մեքենա է գտնվում տերմինալում, որից տասը հայկական:

«Հատուկ շնորհակալություն վրացական իշխանություններին, մեր շուտ փչացող մթերքներ տեղափոխող բեռնատարներին արտահերթ կարգով անցանելիություն ապահովելու համար, ինչի շնորհիվ ոչ մի բեռի փչացման ահազանգ մենք չենք ստացել »,-ասվում է փոխնախարարի գրառման մեջ:

Ավելի վաղ Վերին Լարսի անցակետում տրանսպորտային միջոցների մեծ կուտակումներ են առաջացել՝ ռուսական կողմից հերթը մոտ 5 կմ էր, մեկ մեքենայի անցանելիությունը (եթե հայտնվել է հերթի վերջում) 5 ժամ, վրացական կողմից հերթի երկարությունը 2 կմ էր, անցանելիությունը մոտ 1.5 ժամ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---