Հուլիսի 12-ին Երևանի քաղաքապետի ընտրության օրը հայտնի կդառնա

Հուլիսի 12-ին Երևանի քաղաքապետի ընտրության օրը հայտնի կդառնա

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին ժամը 10։00 տեղի կունենա Երևանի ավագանու արտահերթ նիստը, օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության օրը նշանակելու հարցն է: Այս մասին հայտնում է Ավագանու ԵԼՔ խմբակցությունը:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երրորդ աշխատանքային օրը (այս պարագայում՝ հուլիսի 12-ին) ժամը 10:00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որի ընթացքում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը:

Ընդ որում, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո քաղաքապետի արտահերթ ընտրությունները անցկացվում են ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով։ Այսպիսով, ավագանին կարող է ընտրել քաղաքապետին ոչ ուշ, քան օգոստոսի 12-ը։

Հուլիսի 8-ին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել:

 Ուշագրավ
Մարուքյանն ասել է՝ չի վստահում վարչապետի խոսնակին ու իրենց հայտարարություններին
Հանդիպման նախաձեռնողը ՀՀ նախագահն է
Նա նշել է, որ ՀՀ և ՌԴ ՊՆ-ների միջև շատ ինտենսիվ շփումներ կան