Քոչարյան. ՄԽ համանախագահությունը պարտադրելու մանդատ չունի11 հուլիսի 2018 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում չկա առաջընթաց, ապա դրա մեղավորները ոչ թե համանախագահներն են, այլ Ադրբեջանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Նա ընդգծել է, որ բանակցային գործընթացի առաջընթացի համար կողմերի միջև վստահություն է պետք: «Վստահության համար նվազագույն անհրաժեշտ հիմքը այն է, որ կողմերն առնվազն չկրակեն»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Քոչարյանը նաև ընդգծել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը չի կարող պարտադրել Ադրբեջանին չկրակել, քանի որ դրա մանդատն այլ է. «Մինսկի խմբի համանախագահությունը չունի պարտադրելու մանդատ, դա միշտ պետք է հիշեցնենք։ Առ այսօր նրա մանդատն այլ բանում է՝ փորձել կողմերի դիրքորոշումները մերձեցնել և այնպես անել, որ հակամարտող երկրները չվերսկսեն ռազմական գործողությունները», - նշել է Քոչարյանը։ Խոսելով բանակցային սեղանի մոտ Արցախի վերադառնալու հավանականության մասին՝ Քոչարյանը նշել է, որ Ադրբեջանը դիմադրում է բանակցային սեղան Արցախի վերադարձին, ինչը փաստում է՝ Ադրբեջանը չի ցանկանում առաջընթաց բանակցային գործընթացում։ Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Ղարաբաղի խնդրի շուրջ են բանակցությունները և հիմնական սուբյեկտն այստեղ Ղարաբաղն է։ «Հարցը եղել է Ղարաբաղի մասին, հարցը եղել է Ղարաբաղի բնակչության մասին, Ղարաբաղի ժողովրդի մասին։ Հիմնական կո՞ղմ է․ իհարկե, հիմնական կողմ է, որովհետև իրենց կյանքի մասին է խոսքը, իրենց անվտանգության մասին է խոսքը, ֆիզիկական անվտանգության մասին է, իրենք են եղել զինադադարը ստորագրող կողմ 1994թ.: Սա իրողություն է, որը միշտ եղել է»,-ասել է նախարարը։ Նա հավելել է նաև, որ Հայաստանը եղել է բանակցող կողմ և մնում է բանակցող կողմ, մնում է հավատարիմ խիստ բանակցային գործընթացի միջոցով խաղաղ կարգավորման ապահովմանը։ «Ի վերջո, առանց Արցախի որոշիչ ձայնի Հայաստանն ինչ էլ պայմանավորվի կարգավորումը բնական չի լինելու, կարգավորումը կայուն և տևական չի լինելու։ Ղարաբաղի ձայնը չափազանց էական է, և այդ սկզբունքը եղել և մնում է օրակարգում»,-ասել է Մնացականյանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |