ՊԵԿ․ Մի քանի գազալցակայան 750 մլն դրամով պակաս հարկեր է վճարել

ՊԵԿ․ Մի քանի գազալցակայան 750 մլն դրամով պակաս հարկեր է վճարել

PanARMENIAN.Net - «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ «Ավոտգազ» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊԸ-ները խուսափել են հարկային պարտավորություններից

Պետեկամութների կոմիտեի ստորաբաժանումները չափագրումներ ու խուզարկություններ են իրականացրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերությունների գազալցակայաններում։

ՊԵԿ մամուլի ծառայության համաձայն, արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 58.7 մլն, 14.9 մլն, 168.4 մլն, 79.4 մլն, 53 մլն, 25.7 մլն և 349.5 մլն ՀՀ դրամի չափով (ընդամենը՝ մոտ 750 մլն դրամ) հարկ վճարելուց: Վերոգրյալի հիման վրա Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնց շրջանակներում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ և զննություններ:

2018 թվականի հուլիսի 10-ին ՊԵԿ քննչական, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները համատեղ խուզարկություններ են իրականացրել նշված ընկերություններին պատկանող գազալցակայաններում, որտեղից հայտնաբերել են քրեական գործերով պարզաբանման ենթակա մի շարք հանգամանքներին վերաբերող հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, տեսաձայնագրող սարքեր և այլն:

 Ուշագրավ
«Սա պետք է լինի մեր բոլորի մոտեցումն այսօ՛ր և մի՛շտ»,- ասվում է գրառման մեջ
Պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել
Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը
Նա հանցագործության մասին հաղորդում կներկայացնի