Նենսի Փելոսին խոստացել է հետագայում եւս պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար24 ապրիլի 2008 - 23:02 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի կազմակերպությամբ, Կոնգրեսի շենքում տեղի է ունեցել ոգեկոչման հատուկ միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին: Միջոցառմանը ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որը շեշտել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը եւ իր հարգանքն է մատուցել Եղեռնի մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին: «Ինձ հաճախ հարցնում են, թե ինչո՞ւ պետք է անդրադառնալ անցյալում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը: Իմ պատասխանը միշտ եղել է` եթե մենք անտեսենք պատմությունը, ապա կնախասահմանենք դրա կրկնումը»,- ասել է տիկին Փելոսիոն` հիշեցնելով, որ այսօր, Հայոց ցեղասպանությունից շուրջ 100 տարի անց, ցեղասպանություններ են տեղի ունենում Ռուանդայում եւ Դարֆուրում: Նա խոստացել է պայքարել ու շարունակել իր ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ եւ մյուսներին եւս հորդորել է նույնն անել, հաղորդում է «Երկիր» թերթը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթնում, փողոցներ են փակվում Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ |