Almazian Symphony-ն և բալետի գերաստղ Պոլունինը համատեղ ելույթ կունենան EXIT հեղինակավոր փառատոնի բացմանը11 հուլիսի 2018 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում համաշխարհային բալետի գերաստղ Սերգեյ Պոլունինը և Almazian Symphony նվագախումբը համատեղ ելույթով հանդես կգան հեղինակավոր EXIT 18-րդ փառատոնի բացման արարողությանը: Այս մասին գրում է Diplomacy and Commerce կայքը: Փառատոնն անցկացվելու է հուլիսի 12-ից 15-ը, որի ընթացքում ավելի քան 1000 երաժիշտ ելույթ կունենա 30-ից ավելի բեմերում: EXIT-ը երկու անգամ արժանացել է Եվրոպայի լավագույն փառատոնի մրցանակին: Պոլունինը 40 այլ պարողների հետ բացման արարողության վերջում կկատարի Սոնյա Պետրովիչի բեմադրությունը: Նրանց հետ միասին ելույթ կունենա նաև հայ ջութակահար Խաչատուր Ալմազյանի Almazian Symphony-ն: Almazian Symphony նվագախմբի կազմում աշխարհի տարբեր երկրներից՝ Սերբիայից, Կանադայինց, Ռուսաստանից, Բելգիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, ԱՄՆ-ից, Ղազախստանից և այլ երկրներից 25 երաժիշտ կանայք են: Այն ջութակահար Խաչատուր Ալմազայանի ու սերբ թավջութակահար Թամարա Սավիչի համատեղ նախագիծն է, որը գործում է 2007 թվականից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |