Փաշինյան. Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել ՀՀ-ում հեղափոխությունից հետո

Փաշինյան. Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել ՀՀ-ում  հեղափոխությունից հետո

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մոտ կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանի մարտահրավերներից է Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությունը։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ցավոք սրտի, Հայաստանում ժողովրդավարության առաջխաղացման և ժողովրդավարական հեղափոխությունից հետո Ադրբեջանը ավելի ագրեսիվ դարձավ, և այս ագրեսիան միայն Հայաստանի դեմ չէ ուղղված, դա նաև ագրեսիա է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից լարվածության աճ էր տեսնում Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

Նա նաև նշել է, որ ադրբեջանական ցանկացած հարձակում Հայաստանի դեմ «հարձակում է նաև ժողովրդավարության դեմ»:

«Կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահը որոշակի մտահոգություններ ունի, որ ժողովրդավարական գործընթացները կարող են Հայաստանից տարածվել դեպի Ադրբեջան, և որքան հասկանում եմ՝ նրանք փորձում են աճեցնել լարվածությունը, որպեսզի կանխեն ժողովրդավարական ալիքի տեղաշարժը Հայաստանից Ադրբեջան», - ասել է Հայաստանի վարչապետը՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրությունը «շատ ուժեղ ազդակ կհղի Բաքվին տարածաշրջանում իրավիճակը սրելու ցանկացած փորձի համար»:

Հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---