ԵԱՀԿ ՄԽ. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնել են մոտ ապագայում կրկին հանդիպել12 հուլիսի 2018 - 17:25 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարաների հանդիպման վերաբերյալ՝ կարևորելով լարվածության թուլացման և հրահրող հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը: Նշվում է, որ նախարարները համաձայնվել են մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահների հովանու ներքո: «Նախարարները մտքեր են փոխանակել տիրող իրադրության, հետագա քայլերի շուրջ: Կողմերը քննարկել են որոշ հարցեր առաջիկա հանդիպումների, այդ թվում՝ հնարավոր վստահության կառուցման միջոցների վերաբերյալ: Համանախագահները նշել են լարվածության թուլացման և հրահրող հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը», - նշվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ՝ հուլիսի 11-ին, Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպերշիկը: Ադրբեջանում և Հայաստանում անցկացված ընտրություններից հետո սա այս ձևաչափով առաջին բարձր մակարդակի հանդիպումն էր: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |