Նախարար. Օգոստոսի 1-ից 10.000 բուժաշխատողի աշխատավարձը 15%-ով կբարձրանա13 հուլիսի 2018 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում օգոստոսի 1-ից պոլիկլինիկաների և ամբուլատորիաների մոտ 10.000 բժշկի և միջին բուժանձնակազմի աշխատողների աշխատավարձը կբարձրանա 15%-ով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարն ասել է, որ աշխատավարձի բարձրացումը հնարավոր է դարձել բյուջետային միջոցների՝ մոտ 700 մլն դրամի տնտեսման արդյունքում: «Աշխատավարձերի բարձրացումը շարունակական բնույթ պետք է կրի, և աշխատանքն այս ուղղությամբ շարունակելու ենք», - ասել է Թորոսյանը՝ հավելելով, որ մոտ ապագայում այդ մասին կտրվի հավելյալ տեղեկատվություն: Թորոսյանը կոչ է արել բուժաշխատողներին «արդարացնել իր և քաղաքացիների վստահությունը, շարունակել կանխարգելել հիվանդությունները»: Նա ասել է, որ առողջության առաջնային պահպանման օղակները պետք է կտրուկ բարեփոխումների ենթարկվեն. մշակվելու են մեխանիզմներ, որոնք թույլ կտան բուժաշխատողին վարձատրել՝ հիմնվելով ոչ միայն պացիենտների քանակի, այլ նաև նրանց մատուցած բժշկական ծառայության որակի վրա: Ավելի վաղ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարզային առողջապահության պատասխանատուների հետ հանդիպմանն ասել է, որ 2018 թվականին կբարձրանա առողջության առաջնային պահպանման օղակների՝ պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձը: Նա նաև հայտնել էր, որհանրապետության մի շարք բժշկական կազմակերպություններ ընդգրկվել են հրատապ վերանորոգման, արդիականացման ենթակա հաստատությունների ցանկում, այդ խնդիրների լուծման ֆինանսավորման ուղղություններն են քննարկվում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |