ՊԵԿ-ում քրգործերով պետբյուջե է վերականգնվել ավելի քան 1,5 մլրդ դրամ

ՊԵԿ-ում  քրգործերով պետբյուջե է վերականգնվել ավելի քան 1,5 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - 2018 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում պետությանն առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս հասցնելու դեպքերով հարուցված քրգործերով պետբյուջե է վերականգնվել ավելի քան 1,5 մլրդ դրամ: Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Բացահայտված հանցագործությունները վերաբերում են խոշոր հարկ վճարողների գործունեությանը, որոնք զբաղված են բնակարանաշինությամբ, ճանապարհաշինությամբ, ապրանքների ներկրմամբ և վաճառքով», - նշել է Դավիթ Անանյանը:

Նա հայտնել է, որ 2018 թվականի առաջին կիսամյակում ՊԵԿ-ը հավաքագրել է 649 մլրդ դրամ հարկային եկամուտ, որից՝ 496,8 մլրդ դրամը հարկային մարմինների, իսկ 152,9 մլրդ դրամը՝ մաքսային մարմինների կողմից:

«Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, պետական բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 88,2 մլրդ դրամ կամ աճել է 15,6%-ով», - ասել է Անանյանը՝ հավելելով, որհավաքագրված գումարների 32,3 մլրդ դրամը բաժին է ընկնում մայիս-հունիս ամիսներին, աճի տեմպը կազմել է 16,3%:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրավապահ տարբեր մարմինների կողմից հարկային պարտավորությունները չկատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի արդյունքում հուլիսի 1-ի դրությամբ վերականագնվել է 20,6 մլրդ դրամի կամ մոտ $43 մլն-ի վնաս, որից պետական բյուջե էր մուտքագրվել 800 մլն դրամը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---