25 ապրիլի 2008 - 14:51 AMT
Հռոմի Պապը կոչ է արել պաշտպանել ընտանիքի եւ մարդկային կյանքի արժեքները Հարավային Կովկասում
Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը կոչ է արել Կովկասի երկրներում աշխատող կաթոլիկ եպիսկոպոսներին «պաշտպանել ընտանիքի եւ մարդկային կյանքի արժեքները այն մտածելակերպի դեմ, որը իշխել է հասարակության մեջ անցյալ դարում` կոմունիստական կառավարման տարիներին»: Նախօրեին Վատիկանի Առաքելական պալատում ընդունելով Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի կաթոլիկ թեմերում աշխատող պրելատներին, Պապը նշել է, որ «Խորհրդային Միության փլուզումից հետո այդ երկրների բնակիչները դարձան առաջընթացի ճանապարհին էական հասարակական փոփոխությունների ականատեսները, սակայն դեռեւս հսկայական դժվարությունների առջեւ են կանգնում` այստեղ շատ են աղքատները, գործազուրկները, փախստականները, որոնց պատերազմները հեռացրել են իրենց բնակավայրերից»: Պապը նշել է, որ «չնայած XX դարի իրադարձություններին, կաթոլիկ եկեղեցին պահպանել է իր ներկայությունը Կովկասում»: Նա կանոնավոր հանդիպումներ է ունենում աշխարհի տարբեր մասերում գործող կաթոլիկ հոգեւորականների հետ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: